Իմ կյանքի պատումը

Ես Մարիամն եմ, մասնագիտությամբ հատուկ հոգեբան։ Սովորել եմ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Մասնագիտությանս ընտրությունը երկար և սպասված չի եղել ամենևին, մի օրվա ընթացքում որոշեցի և առանց երկմտելու ընդունվեցի։ Աշխատել եմ Սորս տնակում, ներկայումս աշխատում եմ Խարբերդի մասնագիտացված մանկատանը, Փայտե Ձի հիպոթերապիայի կենտրոնում և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Տարիների ընթացքում ծավալած գործունեությունս պիտի գար ապացուցելու, որ ընտրված մասնագիտությունը իմ իրական Ես֊ն է, այն դարձավ իմը։
Իսկ մինչ հոգիս կերջանկանար այն իրականությունից, թե գտել է իր մարմինն ու միտքը, նախախնամության կամոք անցա մեկ այլ աշխատանքի։ Իրականությունը նոր պիտի բախվեր ճակատիս… Ես իմ մեջ բացահայտեցի նոր Մարիամի։ Պարզվեց ես խելագարվելու չափ սիրում եմ կենդանիներին, մասնավորապես ձիերին։ Այդ պահից սկսած միտքս բաժանվեց երկու իրար լրացնող մասերի, մեկ՝ մասնագիտությունս, մյուսը՝ ձիերի հանդեպ թուլությունս…
Հիմա ապրում եմ ինձ համար 《ցոպ ու շվայտ》 կյանքով , որովհետև ունեմ այն ինչ երազել եմ ծնվելուս պահից սկսած։
…Երազանքները կատարվելու միտում ունեն…

Թողնել մեկնաբանություն