Պատմենք ճամբարային մեր առօրյայից

Ճամբարային այսօրը անցկացրեցին շատ քայլելով։ Օրը սկսեցինք ծիրանհավաքով, որի նպատակը հավաքած ծիրանը Միջին դպրոց տանելը և չիր պատրաստելն էր, մեր մասնակցությունը Ընկեր Գոհարի չրանոց-չորանոց նախագծին։ Քայլքով Հարավից անցել ենք դեպի Մայր դպրոց, կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները և ավարտելուց հետո քանդակագործությամբ զբաղվել Մայր դպրոցի բակում։ Ճամբարականների հետ նորից քայլքով հետ ենք վերադարձել Հարավ, լողացել և ընկեր Ջուլի հետ անցկացրել հետաքրքիր հանդիպում, որի ենթացքում սովորել ենք թռնոցի երգերից մեկը։ Ավելի մանրամասն և պատկերավոր կարող եք տեսնել այստեղ։

 

Թողնել մեկնաբանություն